Համակերպվեք այն մտքի հետ, որ Նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է. Արմեն Գևորգյան
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ևս անդրադարձավ նախագահականի ծախսերին։
Նշենք, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 522 միլիոն 944 հազար դրամ, ինչը 2016 համեմատ նվազել է 574 միլիոն դրամով:
Մասնավորապես պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախագահականի ծախսերը չպետք է կրճատվեն՝ հաշվի առնելով այն, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, այլ առաջնային կլինի խորհրդարանը, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Համակերպվեք այն մտքի հետ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան