Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում.«Ժամանակ»
«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։ Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։
«Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։ Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի և «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա