Կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը
ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը: Այս մասին Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջե քննարկման ժամանակ հայտարարեց Կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում:
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ գրավոր դիմում էր ուղղել նախորդ կառավարությանը՝ առաջարկելով փոխմարզպետների հաստիքները կրճատել, հիմա նույն առաջարկով դիմել է նոր կառավարությանը. «Ուզում եմ հասկանալ, թե արդյոք նման կրճատումներ սպասվում են կառավարությունում»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատգամավորի գրության հիման վրա վարչապետը հանձնարարել է ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում կա:
«Ձեր գրության հիման վրա վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն, թե մարզերում քանի փոխմարզպետ կա, բաշխվածությունն աշխատանքի: Հանձնարարական տրված է, որ սկզբում մարզպետներից կուզենար ստանալ առաջարկություններ կրճատումների հետ կապված, որից հետո ինքը կընդունի որոշում: Կարծում եմ՝ մոտեցումը ճիշտ է, հանձնարարական է տրված, այսինքն՝ առաջին հերթին մարզպետներն են հնարավորություն ունենում ներկայացնել առաջարկություններ, եթե ոչ, ապա նման հանձնարարարական կտրվի նաև վարչապետի կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արդեն նորություն կլինի այս հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան