Անչելոտտի. «Ուզում ենք հաղթել մեր խմբում»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է հոլանդական ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպումից սպասելիքներով։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում մյունխենցիները սեփական խաղադաշտում էյնդհովենցիներին հաղթել են 4։1 հաշվով։
«Այսօրվա դրությամբ մեր թիմը որակյալ, ինտենսիվ ու մեծ ցանկությամբ խաղ է ցուցադրում,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Այդ բոլոր որակները մեզ պետք կգան, որովհետև ծանր խաղ է սպասվում։ ՊՍՎ-ն ավանդաբար լավ է խաղում տանը։ Այս հանդիպումը կտարբերվի նախորդից, որովհետև մրցակիցն ավելի շատ առաջ կգնա։
Այո, այս խաղի արդյունքով մենք կարող ենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Առաջվա պես ցանկանում ենք հաղթել մեր խմբում։ Ուստի ասպարեզ կհանեմ ուժեղագույն կազմը»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում