Գվարդիոլա. «Բարսելոնին» հաղթելու համար գործնականում իդեալական ֆուտբոլ պետք է ցուցադրենք»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է կատալոնյան «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «քաղաքաբնակները» 0։4 հաշվով զիջել են «Բարսելոնին» «Նոու Կամպում»։
«Գիտենք, որ գործնականում պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրենք՝ հաղթանակի հասնելու համար,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Կփորձենք դա անել, իսկ եթե չստացվի, ապա կշնորհավորենք մրցակցին լավ խաղի առթիվ ու կպատրաստվենք Մյունխենգլադբախում կայանալիք հանդիպմանը։
«Նոու Կամպ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսը լավ անցկացրեցինք, սակայն «Բարսելոնի» եզրային խաղացողները գործնականում անկասելի էին։ Մենք նույնպես ուժեղ կատարողներ ունենք»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում