Լուիս Էնրիկե. «Ինձ դուր է գալիս Գվարդիոլայի փիլիսոփայությունը»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպումից իր սպասելիքներով։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում կատալոնցիներն անգլիական թիմին ջախջախել են 4։0 հաշվով։
«Կարծում եմ՝ նույնպիսի խաղ կլինի, ինչպես «Նոու Կամպում»։ Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ավելի ագրեսիվ պրեսինգ կիրառել, քան անցած անգամ,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մրցակիցը մեզ գրեթե պատին էր սեղմել։ Նույնպիսի սցենար եմ սպասում նաև պատասխան խաղում։
Թիմերը նույն բան են ուզում՝ գնդակին տիրելիս օգտագործել բոլոր ազատ գոտիները։ Եթե «Մանչեսթեր Սիթին» ազատ տարածություն թողնի իր հետին գծում, կօգտվենք դրանից։ Մենք նման փիլիսոփայություն ունենք։
Ուզում ենք հաղթել մեր խմբում։ Պետք է շատ լավ խաղանք ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա։ «Քաղաքաբնակները» գիտեն, թե ինչպես կարելի է տարածություն նվաճել։ Մենք պարտավոր ենք խաղալ հնարավորությունների առավելագույնի սահմաններում։
Մրցակցի կազմում վառ անհատականություններ կան։ Տպավորված ենք աշխատանքով, որը Գվարդիոլան հասցրել է կատարել «Մանչեսթեր Սիթիում»։ Ինձ դուր են գալիս նրա փիլիսոփայությունն ու գաղափարները։ Ամեն ամիս նրա թիմն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում