2017-ին ԿԸՀ-ն անցկացնելու է երկու մեծ միջոցառում
ԿԸՀ-ն 2017-ին նախապատրաստելու և անցկացնելու է երկու մեծ միջոցառում՝ ԱԺ, Երևանի ավագանու ընտրություններ: ԱԺ ընտրություների համար 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 2,524.4 մլն դրամ, ավագանու ընտրությունների համար 591.6 մլն դրամ: Անցկացվելու են 60-ից ավելի ՏԻՄ ընտրություններ, նախատեսված է 183.6 մլն դրամ,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարուղար Արմեն Սմբատյանը:
Նրա խոսքով՝ պետական բյուջեով ԱԺ ընտրությունների համար նախատեսված գումարի 80 տոկոսը, Երևանի ավագանու ընտրությունների համար նախատեսված գումարի 87 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի համար:
Ա.Սմբատյանն ասաց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ նախատեսվում է Հայաստանի տարածքում ունենալ 2000-ից ավելի տեղամաս, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ 470-ից ավելի տեղամաս:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ժողովին լրացուցիչ գումար է անհրաժեշտ
- Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան
- Ազգային ժողովին հատկացվելիք գումարները նվազել են, իսկ պատգամավորները խնդրում են այն վերականգնել
- Համակերպվեք այն մտքի հետ, որ Նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է. Արմեն Գևորգյան
- 2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է
- 2017-ի բյուջեով պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար կհատկացվի 88,2 մլրդ դրամ
- Միքայել Մելքումյանը 2017թ-ի պետական բյուջեով ոչ խանդավառված է, ոչ սևացնում է
- Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
- Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին
- Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին
- Վարդան Արամյանի զոհաբերությունը
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին