Շվայնշտայգերը վերադարձել է առաջին թիմ, բայց, միևնույն է, կվաճառվի
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն անգլիական ակումբում իր կարիերայի ընթացքում լավագույն ժամանակները չի ապրում։ Օրերս Մոուրինյոն Շվայնշտայգերին արգելել էր մասնակցել ակումբի երիտասարդական թիմի հանդիպումներին՝ հայտարարելով, որ նա կարող է միայն մարզվել՝ մարզավիճակը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Այնուհետև պորտուգալացին անսպասելիորեն որոշել է Բաստիանին վերադարձնել առաջին թիմ, չնայած անցյալում հայտարարել էր, որ Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու հնարավորություն այլևս չի ստանա։
Անհայտ է, թե ինչ է կատարվում Մոուրինյոյի ու Շվայնշտայգերի միջև, սակայն «ՄՅու»-ում անցկացրած շրջանն ակնհայտորեն ամենաբարդն է գերմանացու՝ մրցանակներով հարուստ կարիերայում։
Հայտնի է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը, ամեն դեպքում, կվաճառվի, իսկ ակումբը կձգտի հնարավորինս շուտ կատարել գործարքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում