Չիլինգարովը հոսպիտալացվել է
Հայազգի հայտնի բևեռախույզ, գիտնական, քաղաքական ու հասարակական գործիչ 77-ամյա Արթուր Չիլինգարովը հոսպիտալացվել է: Բժիշկները մի շարք հետազոտություններից հետո նրա մոտ լուրջ հիվանդություն են ախտորոշել:
«Լայֆ.ռու»-ն գրում է, որ նրա վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է ստացիոնար բաժանմունքում: Առաջիկայում բժիշկները պատրաստվում են վիրահատել հայտնի գիտնականին:
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը:
Նա եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Չիլինգարովը խոստացել է Գյումրու սպանության գործի ավելի հրապարակային նախաքննության հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ
- Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
- ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆ` ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻՆ
- ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՏԱՆԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ
- ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍ