Պեպեն շարքից դուրս է եկել մեկ ամսով
«Ռեալի» հիմնական պաշտպան Պեպեն իր թիմին չի օգնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում։ Հիշեցնենք, որ 31-ամյա կենտրոնական պաշտպանը վնասվածք է ստացել «Ալավեսի» հետ խաղում և ստիպված է եղել խաղադաշտից հեռանալ արդեն 24-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ «Ռեալն» այդ հանդիպումն իր օգտին է գրանցել 4։1 հաշվով։
Բժշկական հետազոտության արդյունքներով պարզվել է, որ Պեպեն ձախ ոտքի մկանային կտրվածք ունի։ Այդ վնասվածքը նրան զրկում է 1 ամիս խաղադաշտում հայտնվելու հնարավորությունից։
Այսպիսով՝ Պեպեն չի խաղա «Լեգիայի» ու «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև «Լեգանեսի», «Ատլետիկի» ու Խիխոնի «Սպորտինգի» հետ Պրիմերայի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում