Սևանում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները դադարեցվել են
Սևանա լճում կորած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքներն այսօր ժամը 13.12 -ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել են: ԱԻՆ հաղորդմամբ, դրանք վերսկսել էին ժամը 11.49 -ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Երեկ Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են