Մայք Քոնլին ողնաշարի վնասվածք է ստացել
«Մեմֆիս Գրիզլիս» բասկետբոլային թիմի փլեյմեյքեր Մայք Քոնլին ողնաշարի վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել նվազագույնը 6 շաբաթով: Այս մասին տեղեկացնում է Sports.ru-ն:
Բասկետբոլիստն այս վնասվածքն ստացել է «Շառլոտի» հետ կայացած խաղում: Նշվում է, որ Քոնլին ևս մեկ անգամ բժշկական հետազոտության կենթարկվի, սակայն արդեն մեկ ամիս անց: Հնարավոր է` նրա ապաքինման համար պահանջվի շատ ավելին, քան ենթադրվում է:
Հավելենք, որ Մայք Քոնլի-կրստերը հայտնի թեթևատլետ, 1992 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Մայք Քոնլի-ավագի որդին է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում