ԱՖԱ-ն մեղադրել է Մոուրինյոյին
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Բարնլիի» հետ Պրեմիեր լիգայի խաղում անհարգալից պահվածքի համար։ Այս մասին հայտնում է rsport.ru-ն։ Շաբաթ օրը «ՄՅու»-ն գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել հանդիպումը «Բարնլիի» հետ։ Ինչպես նշված է ԱՖԱ-ի հայտարարության մեջ, Մոուրինյոն մարզադաշտի թունելում վիրավորական խոսքեր է ասել մրցավարին, ինչի պատճառով էլ հեռացվել է մարզչական նստարանից։
Պորտուգալացի մասնագետը պարտավոր է մինչև նոյեմբերի 4-ի երեկոն պատասխանել մեղադրանքին։
Ավելացնենք, որ հոկտեմբերի 27-ին էլ նրան մեղադրանք էր ներկայացվել «Լիվերպուլի» հետ հանդիպման մրցավար Էնտոնի Թեյլորի հասցեին հնչեցրած ոչ համարժեք արտահայտությունների համար։ Ի դեպ, այդ խաղը նույնպես ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում