Թոմաս Տուխել. «Չեմ կարող ասել, որ «Բորուսիան» շեշտը դնում է Չեմպիոնների լիգայի վրա»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համամիտ չէ, որ թիմը Գերմանիայի առաջնությունը զոհաբերում է հանուն Չեմպիոնների լիգայի։ Նա նշել է, որ դորտմունդցիների խաղում, ընդհանուր առմամբ, խնդիրներ կան։
«Անհրաժեշտ է բարձրացնել խաղի որակը,- Տուխելի խոսքերը մեջբերել է sport.express.ru-ն։- Դժվարություններ ունենք՝ կապված պահերի իրացման հետ։ Բայց ես չեմ կարող ասել, որ մենք շեշտը դնում ենք Չեմպիոնների լիգայի վրա։ Հաշվեկշիռ է պետք։ Պատճառ չունենք մտածելու, որ Չեմպիոնների լիգայի խմբում մեր թիմն անվտանգության մեջ է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում