«Կին» միջազգային կինոփառատոնի ընթացքում ներկայացվելու է 60 ֆիլմ
Նոյեմբերի 4-8-ը Երևանում անցկացվելու է «Կին» միջազգային 13-րդ կինոփառատոնը: Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ տարբեր ծրագրերում՝ մրցութային, հյուրերի, հետայաց ցուցադրություն նվիրված հայ վավերագրող Արշա Օվաննեսովային, ներկայացվելու է 60 ֆիլմ` 20 երկրից:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրումը նվիրված կլինի հայ վավերագրող Արշա Օվաննեսովային: Կցուցադրվի «Կինը` պողպատից ու արցունքներից» վավերագրական ֆիլմը, որը կպատմի իր ստեղծագործական ուղու մասին: Ֆիլմը նկարահանել է մեկ այլ հայ ազգի վավերագրող` Սեդա Պումպյանսկայան, ում ծննդյան 100-ամյակն է լռանում այս տարի:
«Հյուրերի» ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր` «Վարպետն ու Տատյանան» (ռեժ. Գեդրե Ժիցկիտե), «Փոշոտ կտոր» (ռեժ. Ահու Օզթուրք), իսկ փակմանը կներկայացվի Էլլա Մանժեևայի «Ճայեր» ֆիլմը:
Փառատոնի շրջանակում կայանալու է կլոր սեղան «Կինը և կինեմատոգաֆիան», Ժուրիի անդամ Ռութ Օլշանը, «Ճայեր» ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը կվարեն վարպետության դասեր:
Փառատոնի ժյուրիի անդամներն են՝ Կարինե Վերդյան-Կոսմոլ (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ռուսլան Սաղաբալյան (սցենարիստ, Հայաստան/Ռուսաստան), Ռութ Օլշան (ռեժիսոր, Գերմանիա), Մելիս Բեհլիլ (կինոգետ, Թուրքիա), Մոա Ջանստրոմ (ռեժիսոր, Շվեդիա):
Փառատոնի հյուրերն են՝ Զեյնեփ Կոպրուլու (ռեժիսոր, Թուրքիա), Ելենա Գլիկման (պրոդյուսեր, Ռուսաստան) և ուրիշներ: