Սոչիում ուղղաթիռի վթարի հետևանքով տուժածներից երկրորդ մարդն է մահացել
Սոչիում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով երկուսի: Բնակելի տան վրա օդանավի ընկնելուց անմիջապես հետո հայտարարվել էր մեկ զոհի մասին:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, օդաչուն ուղղաթիռն օգտագործել է էքսկուրսիայի նպատակով, ինչը օրենսդրության կոպիտ խախտում է: Քննությունը վթարի երկու հնարավոր պատճառ է նշում՝ տեխնիկական անսարքություն և օդաչուի սխալ: Օդանավը պատկանում է «Ելցովկա» ընկերությանը:
Ռուսական լրատվամիջոցների հողարդմամբ, ուղղթաիռի ուղևորները եղել են Մոսկվայից, նրանք Սոչի էին մեկնել նշելու ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը: