Տյերի Անրի. «Առանց գոլի 6 խաղն անդրադառնում է Իբրահիմովիչի վրա»
«Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տյերի Անրին կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ 6 խաղից բաղկացած առանց գոլի շարքն ազդում է շվեդ ֆուտբոլիստի հոգեբանության վրա։ Անրիի խոսքերով՝ ֆուտբոլիստի բնավորությունը նրան կօգնի լուծել այդ խնդիրը։
«Առանց գոլերի խաղերն ազդում են ներքին վիճակի վրա, հատկապես երբ թիմը չի հաղթում,- Անրիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նախկինում հարցեր կային՝ ուղղված Ուեյն Ռունիին ու Ժոզե Մոուրինյոյին, իսկ հիմա դժգոհություն կա Իբրահիմովիչի խաղից։ Զլատանը նման իրավիճակում առաջին անգամ է հայտնվում իր կարիերայում, քանի որ մինչև հիմա միշտ գոլեր է խփել։ Նա պետք է լուծի այս խնդիրը։ Վստահ եմ, որ նրա բնավորությունը կօգնի հաղթահարել այն»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում