Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է Արամ Ասատրյանի անունով. ՀԺ
Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու անդրանիկ նիստին։
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են. «Որոշվել է, որ Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, ուր ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին