2017 թվականին գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 10 մլրդ 309 մլն դրամ
Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության ծրագրերը՝ նշեց, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտին հատկացնել 10 մլրդ 309 մլն դրամ, որից 6,5 մլրդ դրամը կտրամադրվի բյուջետային ծրագրերի իրականացման համար, 576 մլն դրամը՝ նախարարության ապարատի պահպանության, 3,1 մլրդ դրամ՝ վարկային ծրագրերի համար։
Իգնատի Առաքելյանի խոսքերով՝ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Մասնավորապես՝ բարձրորակ սերմերի ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի մատչելիությանը։
«Հետևողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսվարման ձևերի զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ», - նշեց գյուղատնտեսության նախարարը:
Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ 2016 թվականի բյուջեի համեմատ 2017-ին նախարարությունը 7 տոկոս տնտեսում է առաջարկել։
Ըստ նրա՝ դիզվառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորման համար հատկացվող գումարները կնվազեն, որը սակայն կապված է ոչ թե պարարտանյութերի ու դիզվառելիքի քանակի, այլ՝ գների նվազեցման հետ:
«Պարարտանյութերի և դիզվառելիքի սուբսիդիա տրամադրում ենք, բայց սուբսիդիաները պետք է ուղղվեն ավելի շատ գյուղատնտեսության զարգացմանը, բիզնեսի զարգացմանը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- ՊԵԿ-ը թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ է բացահայտել
- Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի
- Ջրպետկոմն ամփոփում է տարին. Ոռոգման ջրառի ծավալները պակասել են
- Ա. Հարությունյան. Եթե պետությունը չաջակցի մթերողներին, ապա անկառավարելի երևույթներ կլինեն
- ՍԱՊԾ-ն պարզաբանում է, թե ինչու հիմա որոշեց հետազոտել թուրքական բանջարեղենը
- Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայն
- Իրանական ընկերությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութեր է արտադրում
- Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան