
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Ստամբուլ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ մեկնել է Ստամբուլ՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպմանը մասնակցելու։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրը նշում է, որ երկարատև բացակայությունից հետո այս անգամ հայ ֆուտբոլիստը հայտավորված է թուրքական «Ֆեներբախչեի» դեմ խաղին։ Ժոզե Մոուրինյոյի հետ Թուրքիա են մեկնել թիմի 21 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախել էր «Ֆեներբախչեին»: