Նախարար. Հայաստանի ջրային 55 օբյեկտներում կիրականացվի 131 դիտարկում
Հայաստանի ջրային 55 օբյեկտներում, ներառյալ խոշոր ջրամբարներում և գետերում կիրականացվի 131 դիտարկում 40-60 աղտոտիչների վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծով՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Դրանց հիման վրա կներկայացվի համապատասխան քաղաքականություն»,-ասաց նա:
Հաջորդ ծրագիրը Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան ու խեցգետնեի հաշվառման իրականացումն է:
«Դրա նպատակն ի վերջո գնահատելն է իրականացվող քաղաքականության արդյունավետությունը»,-ասաց նա:
Բնապահպանական այլ ծրագրերի մասին՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Պետական բյուջեով միայն մի դրական միտում կա». Տնտեսագետ
- «Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»
- 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 10 մլրդ 309 մլն դրամ
- Արամ Մանուկյանը՝ սոցնախարարին. Կատաստրոֆայի շեմին եք
- 2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
- Պետական բյուջեից Երևան քաղաքին հատկացվող գումարներն իրականացվում են երեք ուղղությամբ
- Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան
- 2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է
- 2017-ի բյուջեով պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար կհատկացվի 88,2 մլրդ դրամ