Պատգամավոր Կարեն Բոթոյանը ՀՀԿ-ական է դարձել. «Հրապարակ»
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը` գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) փեսան, երեկ ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչև 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ: Ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն քվորում ապահովեց նաև Կարեն Բոթոյանի շնորհիվ։ ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ գործարարին ճնշել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, ճնշումներ կան նաև նրա աներոջ նկատմամբ։
Բոթոյանն իրեն ճամբարափոխ եղած չի համարում. «Ի սկզբանե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն գնում էին մեկ ճանապարհով, հենց 2014-ին ՕԵԿ-ը որոշեց դառնալ ընդդիմություն ու գնալ այլ ճանապարհով, այսինքն՝ ես երբ դարձել եմ պատգամավոր, որ ճանապարհով գնացել եմ, նրանով էլ շարունակում եմ գնալ... Սերժ Սարգսյանի ուղղորդած ճանապարհով, ես իմ ճանապարհը չեմ փոխել»,-թերթի հետ զրույցում ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա