Էջմիածնի նախկին քաղաքապետը փորձում է իր համար տեղ ապահովել խորհրդարանում. «Ժամանակ»
Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Էջմիածնում Գեներալ մանվել Գրիգորյանի ու նրա որդու հետ տարաձայնություններ ունեցած Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը օրերս այցելել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և փորձել ԱԺ ընտրություններից առաջ Էջմիածնում ձայներ ապահովելու դիմաց ՀՎԿ ցուցակում իր համար անցողիկ տեղի շուրջ պայմանավորվել։ Արթուր Բաղդասարյանը հանուն Էջմիածնի կարծես չի մերժել. Գրել է «Ժամանակ»-ը:
«Նշենք, որ ՀՎԿ-ին միացած կուսակցությունների ղեկավարները պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և բարձրացնել Արթուր Բաղդասարյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, քանի որ նա չի կատարել իր խոստումը և խորհրդարանական ընտրությունների ցուցակում իրենց խոստացված տեղերը չեն ապահովվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա