Ներիր, որ ներվի քեզ. Աշոտյանը՝ Ծառուկյանին
«Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել հանրային քաղաքականություն վերադառնալու վերջնական որոշման մասին, իր բոլոր մտորումները իր ներքին գործն են», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա առաջարկեց լրագրողներին «չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին»: Արձագանքելով Ծառուկյանի՝ ներելու վերաբերյալ հայտարարությանը, Աշոտյանը ասաց. «Իհարկե, դա քրիստոնեական է: Քրիստոնեական բարոյագիտությունը ավելի հեռուն է գնացել այս պատվիրանների մեջ՝ ձևակերպելով ներիր, որ ներվի քեզ սկզբունքը»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդեսում գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ներել է իրեն վիրավորած բոլոր գործիչներին. «Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա, ներող ա, որ ամբողջ քաղաքական հանրությունն էլ իմանա: Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա ու ներող ա: Ես բոլորին ներում եմ: Ես դրանք մոռացել եմ ու ներել»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը հնարավոր է համարում իր վերադարձը քաղաքականություն
- «Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում». Աշոտյանի ելույթը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան