Ադրբեջանի ԿԲ պահուստները նվազել են 20%-ով
Ադրբեջանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` միջազգային պահուստները հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 4.05 մլրդ դոլար: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
2015թ-ի վերջի դրությամբ ԿԲ միջազգային պահուստները 5.16 մլրդ դոլար էին, հետևաբար ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին պահուտները կրճատվել են 20.1%-ով:
Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական Բանկի միջազգային պահուստների նվազման գործընթացը սկսվել է դեռևս երկու տարի առաջ` կապված արժութային շուկայում տիրող անկայուն վիճակի և մանաթի շարունակական արժեզրկման հետ:
2015-թ-ի հունվար ամսվա համեմատությամբ միջազգային պահուստները կրճատվել են 2.8 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին