Պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ինչ ենք անում. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երեք-չորս տարիներին 1 մլրդ դրամի պարտքեր են կուտակվել hողօգտագործողներին տրամադրված պարարտանյութի և դիզվառելիքի պետական ծրագրի շրջանակներում, այսինքն՝ գյուղացիները չեն վճարել դրանց համար:
«Մենք պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ինչ ենք անում: Որոշ դեպքերում, երբ համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան: Մնացած պարտատանյութի և դիզվառելիքի հետ կապված հիմա ճշտում ենք անվանական: Այսօր մենք չենք կարող մեկ ստորագրությամբ դիմել դատարան», - նշեց նախարարը:
Հարցին, թե ի՞նչ չարաշահումներ են եղել, Իգնատի Առաքելյանն ասաց. «Հիմա ես խոսակցությունների մակարդակի դեպքեր եմ ասում, որ պարարտանյութն ու դիզվառելիքը վերցնում են, վերավաճառում ու չեն օգտագործում իրենց հողերի համար, քանի որ ունեն այլ ֆինանսական խնդիրներ»:
Դիտարկմանը, թե եղե՞լ են դեպքեր, երբ ծրագրից օգտվում են դրա կարիքը չունեցող խոշոր հողատերերը, Իգնատի Առաքելյանն ասաց, որ տեղյակ չէ:
Լրագրողները նաև փորձեցին ճշտել, թե այդ պարտքը կազմում է 1 միլիա՞րդ, նախարարը պատասխանեց` այո: Երբ լրագրողներն ասացին, որ անվստահ է ասում, նախարարն արձագանքեց. «Ինչո՞ւ, տենց շատ մարդ է խաբվել իմ հայացքից»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»
- 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 10 մլրդ 309 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան