Եկատերինբուրգում ՄԻԱՎ վարակի համաճարակ է հայտարարվել
Եկատերինբուրգում պաշտոնապես հայտարարվել է ՄԻԱՎ վարակի համաճարակ. այդ մասին տեղեկություն է տարածել քաղաքապետարանի առողջապահության վարչությունը: Վարչության տվյալներով, քաղաքում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 26.693 դեպք, ինչը նշանակում է, որ 100 հազար բնակչին ընկնում է 1826 մարդ, այսինքն՝ բնակչության 1,8 տոկոսը:
«РИА Новости»-ի փոխանցմամբ, ՄԻԱՎ-ով վարակված է յուրաքանչյուր 50-րդ բնակիչը: Բացի այդ, ըստ աղբյուրի, հաշվառված է 774 երեխա, որոնցից 342-ի մոտ վարակի առկայությունը հաստատվել է:
«Վարակվածության աստիճանը տատանվում է. ամենաշատը վարակված են Ժելեզնադորոժնի, Լենինսկի և Կիրովի շրջաններում: Ընդհանուր առմամբ, Սվերդլովսկի շրջանը Ռուսաստանում առաջին տեղում է 100 հազար բնակչի հաշվով, իսկ Եկատերինբուրգում հայտարարվել է ՄԻԱՎ վարակի համաճարակ», -ասել են վարչությունից:
Նաև նշվում է, որ Եկատերինբուրգում վերջին ժամանակներում ՄԻԱՎ-ով ամենաշատը վարակվում են թմրանյութերի օգտագործման միջոցով՝ 52 տոկոս, իսկ սեռական հարաբերությունների միջոցով՝ 46 տոկոս:
Ըստ աղբյուրի, վարակվում է ոչ միայն երիտասարդություն, այլ նաև 30-49 տարեկան անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում