Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ տարի ոռոգման ջրի մատակարարումը լինի անխափան. Արսեն Հարությունյան
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց առաջնային խնդիրներից է` անել ամեն ինչ, որ 2017 թվականին ոռոգման ջրի մատակարարումը լինի անխափան:
«Կարծում եմ` եթե խաղի կանոնները հստակ լինեն, այսինքն՝ գյուղացին պատրաստ լինի վճարել իր օգտագործած ջրի համար, մենք երաշխավորում ենք, որ մատակարարումը չի դադարեցվի»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք խնդիրներ չեն առաջացել, երբ իրենց կառույցը տեղափոխվեց այլ նախարարության ենթակայության տակ, Արսեն Հարությունյան ասաց, որ մի նախարարությունից մեկ այլ նախարարություն տեղափոխությունը որևէ խնդիր չի առաջացրել կոմիտեի բնականոն աշխատանքի համար:
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին և օպտիմալացմանը, Ջրպետկոմի նախագահն ասաց, որ ունեն ծրագրերի իրականացման գրասենյակ՝ Արփա-Սևան ԾԻԳ-ը, արդեն իսկ ծանուցումներ են բաժանվել, որ հունվարի 1-ից այդ գրասենյակը փակվում է, քանի որ ծրագիրն ավարտվում է:
«Օպտիմալացման հաջորդ փուլում նախատեսվում է Արաքս-Ախուրյան և Սևան-Հրազդան ջրառների միացում և այդտեղ էլ կունենանք որոշակի տնտեսում»,- նշեց Արսեն Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին