Իլկայ Գյունդողան. «Մանչեսթեր Սիթին» թելադրում էր «Բարսելոնին»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում, հայտարարել է, որ լիովին գոհ է հանդիպման արդյունքից՝ 3։1։ Նա շեշտել է, որ երկրորդ կեսում անգլիացիներն անհավանական խաղ են ցուցադրել։
«Հանդիպման սկզբում փոքր-ինչ նյարդայնանում էինք, սակայն խփած առաջին գոլից հետո վստահություն ձեռք բերեցինք,- Գյունդողանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իսկ երկրորդ խաղակեսը պարզապես անհավանական էր։ Մենք թելադրում էինք «Բարսելոնին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում