Լուիս Էնրիկե. «Բարսելոնը» հիանալի էր խաղում, սակայն «Սիթիի» խփած առաջին գոլից հետո ամեն ինչ փոխվեց»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղից հետո արժանին է մատուցել մրցակցին, որը կարողացել է հաղթել 3։1 հաշվով։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ առաջին խաղակեսում իր թիմը լավ է խաղացել։
«Առաջին 40 րոպեն կարելի է մեր կատարմամբ լավագույնը համարել վերջին ժամանակներս բարձրակարգ ակումբների հետ խաղերում,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Սակայն մրցակցի առաջին գոլից հետո ամեն ինչ փոխվեց։ Երբ բաց ես թողնում, ժամանակ է պահանջվում, որ վերագտնես ինքդ քեզ, ու դա նորմալ է։ Սակայն սեփական սխալների ու մրցակցի ճնշման պատճառով «Բարսելոնը» չէր վերահսկում գնդակը և չէր կարող պարտադրել իր ֆուտբոլը»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում