Լուվրի մասնաճյուղը կընդունի մշակութային արժեքներ, որոնք վտանգված են ռազմական հակամարտությունների գոտիներում
Ֆրանսիայի Լեվան (Պա-դե-Կալե շրջան) գտնվող Լուվրի նոր մասնաճյուղը պատրաստ կլինի ընդունել մշակութային արժեքներ այն երկրից ու շրջաններից, որտեղ ընթանում են ռազմական հակամարտություններ և կրոնական ծայրահեղականների կողմից գործողություններ են իրականացվում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Լանս քաղաքում գործող Լուվրի մասնաճյուղում բացված ցուցահանդեսի ժամանակ:
«Լուվրի նոր մասնաճյուղի առաջին խնդիրն է լինելու ընդունել արվեստի այն գործերը, որոնք այժմ գտնվում են Լուվրի պահոցներում: Երկրորդ կարևոր խնդիրը կլինի ընդունել այն մշակութային արժեքները, որոնք վտանգված են՝ գտնվելով հակամարտությունների գոտիներում, նաև ահաբեկիչների և բարբարոսների գործողություններն են ուղղված դրանց դեմ: Մասնավորապես, հենց այդպիսի գործողություններ են տեղի ունենում Սիրիայում և Իրաքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆ. Օլանդը հայտարարել է, որ Լուվրի նոր մասնաճյուղը և դրա պահպանման ու մշակութային հուշարձանների վերականգնման կենտրոնը կսկսի գործել 2019 թվականին:
Վտանգված մշակութային արժեքները Լուվրին հանձնելու մասին միջազգային մակարդակի որոշում պետք է ընդունվի դեկտեմբերի սկզբին Աբու-Դաբիում կայանալիք մոլորակի մշակութային արժեքների պահպանման հարցերով համաժողովի ժամանակ: