Հալեպում գրոհայինները յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում են 300 դոլար՝ հումանիտար միջանցքով դուրս գալու համար
Հալեպում գրոհայինները տարածել են գրությունով թերթիկներ, որոնցով պահանջում են խաղաղ բնակիչներից 150 հազարական սիրիական լիր (300 դոլար)՝ հումանիտար միջանցքով քաղաքից դուրս գալու համար. գրությունը ստորագրված է՝ «Գերագույն ռազմական խորհուրդ՝ Ջեյշ-Ալ-Ֆաթահ»: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է սիրիական բանակի կողմից Հալեպի թաղամասերի ռմբակոծությունների և շրջափակման հետևանքով քաղաքի բնակիչների տառապանքները: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո մենք թույլ ենք տալիս մինչև 14 և 55-ից բարձր տարիք ունեցող մարդկանց դուրս գալ քաղաքից այն պայմանով, որ յուրաքանչյուրը կվճարի 150 հազար սիրիական լիր՝ ռազմաճակատում մեր եղբայրներին աջակցելու համար»,- նշված է թերթիկի գրության մեջ:
Ստեղծվել է ութ հումանիտար միջանցք, որոնցով խաղաղ բնակիչները և գրոհայինները կարող են դուրս գալ Հալեպի արևելյան շրջափակված շրջաններից:
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչները շարունակում են հարվածներ հասցնել Հալեպին: Վերջին օրերին կրակոցներն ուժեղացել են:
Հարակից հրապարակումներ`
- Երեք օրում Հալեպում 84 մարդ է զոհվել
- Հալեպում ոտքերը կորցրած աղջկա մայրը դիմել է Օբամային
- ԵՄ-ն Հալեպում հումանիտար դադարի վերսկսման կոչ է արել
- Հումանատար դադարը Հալեպում երկարացվել Է