Հայաստանը Իրանից գազ գնելու վերաբերյալ հուշագիր է նախաստորագրել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։ Հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։
ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության պատվիրակությունն այցելել է իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի դեսպանը կարծում է, որ Հայաստանն ու Իրանը կբանակցեն իրանական գազի ծավալների ավելացման շուրջ
- Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ
- Հայաստանը դեմ չէ իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով Վրաստան տեղափոխելուն. Արեգ Գալստյան
- Իրանցի պաշտոնյա. Բանակցություններից հետո Իրանը կարող է օրական 10 մլն. խմ. գազ արտահանել Հայաստան
- Իրանական գազը Հայաստանին վաճառելը շահավետ կլինի ռուսական և իրանական կողմերի համար. «Ժամանակ»
- Իրանցի պաշտոնյա. Իրանական գազը Եվրոպա առաքելու ուղիներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով
- Իրանի դեսպանի գնահատմամբ՝ Հայաստանն իրանական գազը Եվրոպա արտահանելու ապահով և տնտեսապես ձեռնտու ճանապարհ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան