Արամ Մանուկյանը՝ սոցնախարարին. Կատաստրոֆայի շեմին եք
Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բյուջեի սոցիալական ծրագրերին ուղղված ծախսերը ներկայացնող նախարար Արտեմ Ասատրյանին ասաց՝ ոլորտը գտնվում է «կատաստրոֆայի շեմին»:
«Երկիրը, որտեղ մենք ապրում ենք, շատ ծանր վիճակում է, իսկ դաշտը, որտեղ դուք աշխատում եք, կատաստրոֆայի շեմին է»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Նա հիմնավորեց, որ արտագաղթում է հիմնականում արտադրողունակ հատվածը, որը եկամուտ էր ապահովում, մնում է սոցիալապես անապահով խավը:
«Դրսում Հրանուշն է Հակոբյան, ինքը կդառնա համայն սփյուռքի նախագահ, դուք էլ կդառնաք թոշակառուների նախարար ու միակ նախարար»,-նման կանխատեսում արեց ընդդիմադիր գործիչը:
Անդրադառնալով բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ծախսերին, Մանուկյանն ասաց, լավ միջոցառումներ են, բայց առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյունէ սպասվում:
«Ամենևին չեմ չափազանցնում, ամենևին»,-ասաց պատգամավորը, հիշեցնելով, որ պաշտոնական թվերով Հայաստանում բնակչության 1/3-ն աղքատ է, իսկ ոչ պաշտոնական թվերով հնարավոր է 50 տոկոսը:
Նախարարից նա հետաքրքրվեց, թե ինչով են կանխելու հնարավոր այդ պայթյունը, ո՞րն է ռազմավարական ծրագիրը մարտահրավերների դեմն առնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ աղքատության, գործազրկության կրճատումը, սոցիալական բեռի թեթևացումը տնտեսության աճն է, ակտիվությունը, գործարար միջավայրի բարելավումը, բարիք ստողծողների համար հնարավորությունների ու պայմանների ստեղծումը:
«Կառավարության ծրագրում այդ ամբողջը ներկայացված է: Այն ենթադրում է նորմալ, հավասար պայմանների ստեղծում առավելագույն բարիք ստեղծելու, ներդրումներն ավելացնելու համար»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բարիքը վերաբաշխելուն, նախարարն ասաց, վերջին տարիներին ներդրվել են համակարգեր, որոնց շնորհիվ ծրագրերն առավել հասցեական ու արդյունավետ են դարձել:
«Դուք ասում եք, 15 հազար անձի համար զբաղվածության ծրագիրը բավարա՞ր է: Իհարկե, բավարար չէ: Իհարկե շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու կարիք կա, բայց այսօր մենք փորձում ենք առկա հնարավորությունների շրջանակում առավելագույնն անել»,-ասաց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
- Պետական բյուջեից Երևան քաղաքին հատկացվող գումարներն իրականացվում են երեք ուղղությամբ
- 2014 թվականից Ազգային Ժողովում կրճատվել է 40-50 հաստիք. Հրայր Թովմասյան
- Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան
- 2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է
- 2017-ի բյուջեով պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար կհատկացվի 88,2 մլրդ դրամ
- Միքայել Մելքումյանը 2017թ-ի պետական բյուջեով ոչ խանդավառված է, ոչ սևացնում է
- Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին
- Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում. Վիգեն Սարգսյան
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
- Հայաստանը նվազ արտաքին պարտք ունեցող երկիր է համարվում. ՀՀ գլխավոր գանձապետ