Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին բացել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման հաշիվը։ Այդ գոլը նրա համար 54-րդն էր մրցաշարի խմբային փուլում։ Այսպիսով՝ Մեսսին գերազանցեց «Ռեալի» ու «Շալկեի» նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը. նրա հաշվին 53 գոլ է գրանցված։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Ավելացնենք, որ այս խաղում կատալոնյան թիմը պարտվել է 1։3 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում