Պասարելլա. «Մեսսին չպետք է լինի Արգենտինայի հավաքականի ավագը»
Աշխարհի կրկնակի չեմպիոն Դանիել Պասարելլան կարծում է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին չեն բավարարում առաջատարի որակները, որպեսզի լինի ազգային թիմի ավագը։ Պասարելլան Արգենտինայի ֆուտբոլային ընտրանու ավագն էր աշխարհի 1978 թ. առաջնությունում, երբ արգենտինացիները մրցաշարի հաղթող հռչակվեցին, նաև 8 տարի անց, երբ Արգենտինայի ազգային թիմը կրկին նվաճեց չեմպիոնի կոչումը, նա թիմի կազմում էր։
Վերջին խոշոր մրցաշարը, որում արգենտինական ընտրանին հաղթանակ է տոնել, Ամերիկայի գավաթի 1993 թ. խաղարկությունն է։ Այն պահից, ինչ Լիոնել Մեսսին հայտնվել է այդ հավաքականում, նրանք պարտվել են 4 եզրափակչում։
Դանիելի կարծիքով՝ Մեսսիին ավագությունից զրկելը կարող է որոշակի օգուտ բերել Արգենտինայի հավաքականին։
«Եթե Մեսսին ավագ չլիներ, պատասխանատվության մեծ բեռ չէր ունենա,- Պասարելլայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես կարծում եմ՝ Արգենտինայի ազգային թիմը, ի դեմս Ռամիրո Ֆունես Մորիի, լավ առաջատար ունի։ Նա պետք է լինի ավագը։ Տաղանդավոր խաղացող ու առաջատար լինելը տարբեր բաներ են։ Ես հիանում եմ Մեսսիով, սակայն, իմ կարծիքով, նա շատ համեստ է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում