Ցիբուլկովա. «Ես ամենամիամիտ մարդն եմ աշխարհում»
Սինգապուրում կայացած թենիսի ամփոփիչ մրցաշարի հաղթող Դոմինիկա Ցիբուլկովան խոսել է արձակուրդից սպասելիքների մասին ու մի քիչ անդրադարձել իր բնավորության գծերին։
«Այդ մասին կարող եք հարցնել իմ ամուսնուն։ Ես ամենամիամիտ մարդն եմ աշխարհում։ Կարող եմ պարզապես ոչինչ չանել, վերցնել գիրքը, պառկել ստվերում ու ասել. «Այո, սա լավ է»։ Կարծում եմ՝ այն պատճառով, որ այսքան շատ եմ աշխատում, հանգստի ժամանակ կարող եմ ընդհանրապես ոչինչ չանել»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում