Հայկ Մարտիրոսյանը 7-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել
Տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում 7-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը, ով իր ակտիվում 8 հնարավորից գրանցել է 7.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցել 2-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանից:
8-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցել են Հովիկ Հայրապետյանն ու Մանուել Պետրոսյանը: Պարտիան ունեցել է լարված ընթացք և ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Այս տուրում հաղթանակներ են տոնել նաև Արմենակ Եզիազարյանը, Արման Միքայելյանը, Ռաֆայել Բակունցն ու Արամ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում