Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ
Գերմանիայում շարունակվում է Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ, այդ թվում` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Մրցաշարի 4-րդ տուրում Մելքումյանն առվելության է հասել Իլյա Շնայդերի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, խաղացված 4 տուրից հետո Մելքումյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և 12 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում մեր մասնակցի մրցակիցն է Սերգեյ Ազարովը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում