2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 408 985.8 մլն դրամ: Այս մասին այսօր 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքերով՝ բյուջեի մոտ 30 տոկոսը հատկացվում է սոցիալական պաշտպանության ոլորտին:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների Կենսաթոշակներ» ծրագրով կհատկացվի 24 մլրդ 323.7 մլն դրամ, ինչը 2016թ-ի համեմատ 1.2 մլրդ դրամով ավելի է: Այս աճը, ըստ նրա, պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով:
Բյուջեով նախատեսվում է շարքային զինծառայողների կենսաթոշակների համար հատկացնել 634.9 մլն դրամ, աշխատանքային կենսաթոշակների համար` 223 մլրդ 469.5 մլն դրամ:
«Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրի գծով նախատեսվում է ծախս 28 688.1 մլն դրամի չափով 2016 թ. 26 760.4 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը պայմանավորված է կուտակային համակարգի մասնակիցների թվաքանակի աճով:
«Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ» ծրագրով նախատեսվում է 13 958.5 մլն դրամի չափով ծախս:
Ատոն Ջանջուղազյանը հայտնեց, որ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 9 550.7 մլն դրամի չափով ծախս: 2017 թ. կպահպանվի 2016 թ. համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում` 1 մլն դրամ, իսկ հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ: