Ստուգում են տպարանի շենքի պայթեցման օրինականությունը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետի հանձնարարությունը հիմք ընդունելով, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանին հանձնարարել է եռօրյա ժամկետում, սահմանված կարգով համապատասխան ստուգում իրականացնել Հանրապետության փողոց 65 հասցեում գտնվող շենքի քանդման (պայթեցման) աշխատանքների օրինականությունը ճշտելու նպատակով:
Կոմիտեի տարածած մամուլի ծառայության համաձայն, կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև Հանրապետության 65 հասցեում գտնվող առաջին տպարանի՝ պայթեցման եղանակով քանդման ընթացքում թույլատրված խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան անձանց նկատմամբ, սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Տույժեր, տուգանք և կասեցում՝ ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարված է
- «Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է». Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման ընթացքի բացթողումների հետ կապված
- «Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
- Արվեստագետները՝ Երևանի մասին
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան