Բուֆոնը 100 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի հիմնական ցանցում՝ չհաշված որակավորման փուլերի խաղերը։ Հունվարին Բուֆոնը կդառնա 39 տարեկան։ Նա Չեմպիոնների լիգայում իր նորամուտը գործնականում երկու տասնամյակ առաջ է նշել՝ 1997-1998 թթ. մրցաշրջանում՝ «Պարմայի» կազմում մասնակցելով Պրահայի «Սպարտայի» հետ հանդիպմանը։
Բուֆոնը Չեմպիոնների լիգայում իր առաջին 3 խաղում գնդակ բաց չի թողել, սակայն դա «խաչակիրներին» հնարավորություն չի տվել դուրս գալ հաջորդ փուլ։
2001 թ. Բուֆոնը «Պարմայից», որի կազմում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում, տեղափոխվել է «Յուվենթուս»։ Թուրինյան թիմի կազմում Ջանլուիջի Բուֆոնը մասնակցել է 94 հանդիպման։ Հոբելյանական էր «Լիոնի» հետ խաղը, որն ավարտվեց 1։1 հաշվով։
Իր կարիերայի ընթացքում Բուֆոնը երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկուսում էլ «Յուվենթուսը» պարտվել է. 2003 թ. զիջել է «Միլանին», իսկ 2015 թ.՝ «Բարսելոնին»։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Իտալացին Չեմպիոնների լիգայում անցկացրած հանդիպումների քանակով դարպասապահների ցուցակում այժմ 5-րդն է։ Օլիվեր Կանը մասնակցել է 103, Վիկտոր Վալդեսը՝ 106, Պետեր Չեխը՝ 111, Իկեր Կասիլյասը՝ 159 խաղի։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում