Իրավունք 19:41 03/11/2016 Հայաստան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կազմակերպության բաց նամակը՝ վարչապետին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԴԱՀԿ անգործունեությունից տուժած կանայք ու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները:  Նրանք պնդում են՝ կան երեխաների խնամքի հետ կապված դատական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել:

Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի վարչապետ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ արդարադատության ոլորտի օղակներից մեկի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ ԴԱՀԿ) ապօրինի և կամայական գործողությունների վրա, որոնք անմիջականորեն խեղում են արդարադատության վերաբերյալ հասարակության պատկերացումներն ու ընկալումները: Մեր դիտակետում կան երեխաների խնամքի հետ կապված դատաական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել:

Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման ծառայությունը թերանում է և իր լիազորությունները չի կատարում, կամ կատարում է իր լիազորություններից դուրս գործողություններ:

Ուզում  ենք հիշեցնել, որ

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողները չեն կարող  այնպիսի հարկադիր կատարման միջոցներ կիրառել, որոնք կատարողական թերթով նախատեսված չեն, սակայն շատ հաճախ հարկադիր կատարողները սահմանում են կատարողական թերթով չնախատեսված հարկադիր կատարման միջոցներ և պատասխանատվության չեն ենթարկվում:

Այս անթույլատրելի իրավիճակը ձգձգվում է տարիներ: Դեռևս 2013 թվականին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն՝ անդրադառնալով արդարադատության համակարգի բացթողումներին, առանձին նշել էր ԴԱՀԿ ծառայության խնդիրներին ու ձևավորված անօրինական պրակտիկային, սակայն խնդիրները մնում են չլուծված ու խորանում են, իսկ մայրերը սպասում են իրենց զավակներին՝ հարկադրաբար և ապօրինաբար լինելով հեռացված, կորցնելով կապը երեխաների հետ, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և չի բխում երեխաների լավագույն շահերից: Ուստի՝ ակնկալում ենք,  որ Դուք կընդունեք և կլսեք մայրերին ու նրանց գործերով զբաղվող իրավապաշտպաններին: Ինչպես նաև, միջոցառումներ կձեռնարկեք  ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունների դեմ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am
16:49
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը»
Աղբյուր` Panorama.am
16:41
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
Նոյեմբերի 16-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես կգա «Cosmic...
Աղբյուր` Panorama.am
16:39
Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին,  քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց  իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։ Կազմակերպիչների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր. Անահիտ Մանասյան
«Համակարգային տեսանկյունից իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում
«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ  հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է  հայտնի դուդուկահար...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սասուն Միքայելյանի որդին հրաշալի համայնքապետ է, ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Քոչարյան
«Ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած։ Տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
«Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սթիվեն Քինգը հեռացել է X-ից՝ իբր Մասկին Թրամփի «առաջին տիկին» անվանելուց հետո
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Իլոն Մասկին` Դոնալդ Թրամփի «առաջին տիկին» անվանելու մասին լուրերից հետո հայտարարել է, որ հեռանում է X...
Աղբյուր` Panorama.am
15:14
Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով...
Աղբյուր` Panorama.am
14:56
1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի  ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
14:20
Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են արդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}