Թոմաս Տուխել. «Առանց Օբամեյանգի ծանր էր, սակայն ես ընտրություն չունեի»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ 1։0 հաշվով տոնած հաղթանակից հետո խոսել է հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի բացակայության մասին։ Լուրեր կան, որ վերջինս տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։
«Առանց Օբամեյանգի շատ ծանր էր, սակայն ես ընտրություն չունեի։ Որոշումը միայն երեկ է կայացվել։ Հաջորդ խաղին նա կմասնակցի։ Դա մեր ներքին խոհանոցն է, և պարտադիր չէ, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվում, իսկ ես չեմ պատրաստվում մեկնաբանել սպեկուլյացիաները։
Հասանք դրական արդյունքի։ Ուզում էինք, որ 4 կիսապաշտպանները վերահսկեին խաղը, սակայն կամ գաղափարն այնքան էլ լավը չէր, կամ նրա կատարումը։ «Սպորտինգը» համարձակ էր գործում։
Մեզ համար շատ ծանր խաղ ստացվեց, չցուցադրեցինք մեր ֆուտբոլը։ Շատ սխալներ գործեցինք պաշտպանությունում, սակայն 4-րդ տուրից հետո արդեն ապահովել ենք փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Այդ արդյունքը մեզ շատ է դուր գալիս։
Բացի այդ, առանց շատ ռիսկի դիմելու՝ որոշ ֆուտբոլիստների խաղային պրակտիկա ունենալու հնարավորություն տվեցինք»,- Տուխելի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում