Ժարդիմ. «ԲԿՄԱ-ն բոլոր հնարավորություններն ունի՝ հայտնվելու Եվրոպայի լիգայում»
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կիսվել է ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից ստացած տպավորություններով։ Հիշեցնենք, որ «Մոնակոն» հաղթել է 3։0 հաշվով։
«Մենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր մարզադաշտ էին եկել, հսկայական հաճույք ստացան։ Կատարեցինք մեր աշխատանքը, վաստակեցինք 3 միավոր։ Չեմ կարող ասել, որ մրցակիցը վատ խաղաց։ Պարզապես մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք։ ԲԿՄԱ-ն բոլոր հնարավորություններն ունի՝ հայտնվելու Եվրոպայի լիգայում։
Տրաորեին սուլեցին երկու պատճառով։ Առաջին՝ նա մեզ գոլ էր խփել Մոսկվայում, երկրորդ՝ անցած ողջ մրցաշրջանի ընթացքում Լասանան շատ վատ էր խաղացել «Մոնակոյում»։
Վերջին ժամանակներս ֆուտբոլիստների հետ շատ եմ խոսում խաղերի ժամանակ։ Այսօր նույնպես հաճախ էի շփվում նրանց հետ, հատկապես՝ խաղավերջում, փորձում էի այնպես անել, որ ֆուտբոլիստները պահպանեն անհրաժեշտ կենտրոնացումը»,- Ժարդիմի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում