ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ չկան. Պաշտպան
«2017 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախատեսված գումարն այս տարվա համեմատ նվազել է: Մենք բավականին առարկություններ ենք ներկայացրել ֆինանսների նախարարություն»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ կան որոշակի անճշտություններ, որոնք ներառվելու են ԱԺ քննարկումներից հետո վերամշակվող նախագծում, բյուջեն զգալիորեն պետք է ավելանա: Ա. Թաթոյանն ասաց, որ նախատեսում են Տավուշի և Լոռու մարզերում բացել իրենց ներկայացուցչությունները:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ձեր պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ եղե՞լ են, նա նշեց, որ ճնշումներ գրասենյակի վրա չկան:
«ՄԻՊ աշխատանքը շատ բարդ է, լինում են ժամանակաշրջաններ, որ բարդ հարաբերություններ են լինում գործընկերների հետ, հուլիսյան իրադարձությունների ժամանակ բավականին բարդություններ կային: Բայց այսօր ճնշումների հետ կապված խնդիր չկա»,- ասաց Ա.Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան