Մաուրիսիո Պոչետտինո. «Տոտենհեմը» վատն էր, և ավելացնելու բան էլ չկա»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը զիջել է 0։1 հաշվով, ափսոսանք է հայտնել պարտության համար։ Անգլիացիները խմբի մրցաշարային աղյուսակում 4 միավորով զբաղեցնում են 3-րդ տեղը՝ գերազանցելով միայն ԲԿՄԱ-ին։
«Վատ խաղացինք,- Պոչետտինոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Էլ ի՞նչ կարելի է ավելացնել։ «Տոտենհեմը» վատն էր։ Եթե վերլուծենք, կստացվի, որ մենք հավասար թվով գոլային պահեր ստեղծեցինք ու ավելի շատ էինք տիրում գնդակին։ Բայց զգացում կար, որ խփելը շատ դժվար է։ Մենք պետք է ավելացնենք ու ինչ-որ բան փոխենք։ Հիմա ճգնաժամի մեջ ենք։ Պետք է ինքնաքննադատ լինել ու գտնել պատասխանները»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում