Մասիմիլիանո Ալլեգրի. «Յուվենթուսը» դեռ հավակնում է առաջին տեղին»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղից հետո, որն ավարտվել է 1։1 հաշվով, շեշտել է, որ բաց թողնված հաղթանակը, միևնույն է, թիմին դեռ հնարավորություն տալիս է հավակնել առաջին տեղին։ Նա նշել է, որ թուրինցիները չափազանց շատ բան են թույլատրել մրցակցին։
«Մենք դեռ հավակնում ենք առաջին տեղին,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք մրցակցին չպետք է թույլատրեինք այդքան հաճախ հակագրոհել։ Անհրաժեշտ էր ավելի շատ պահել գնդակը, սակայն Չեմպիոնների լիգայում դա անելը հեշտ չէ։ Մրցաշարում այսօր չես հաղթելու։ Դա երկար ճանապարհ է։ Ընդհանուր առմամբ, ոչ-ոքիի մեջ նաև դրական պահեր կան»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում