ՄԱԿ. Սիրիայում ավելի քան 1,29 մլն մարդ հումանիտար օգնություն է ստացել
Ավելի քան 1,29 մլն մարդ, որոնք բնակվում են Սիրիայի շրջափակված և դժվար հասանելի շրջաններում, այս տարի հումանիտար օգնություն է ստացել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՄԱԿ-ը և նրա գործընկերներն ընդհանուր առմամբ 126 մարդասիրական օգնության շարասյուն են ուղարկել, օգնությունը հասցվել 1 մլն 287 հազար 750 մարդու:
«Ապրիլի 10-ից Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարությամբ օդից բեռների նետման 146 գործողություն է իրականացվել երկրի արևմուտքում՝ Դեյր-էզ-Զորի պաշարված շրջաններում, հասցվել է 2633 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հուլիսի 9-ից Սիրիայի Ալ Կամիշլի քաղաքում առաքվել է 5328 տոննա ապրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան