Նոր համալրում «Ալաշկերտի» մարզչական շտաբում
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը համալրել են երկու մարզիչներ՝ Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը: Մանուկ Սարգսյանը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական: Նա ունի մարզչական «A» կարգի արտոնագիր: Տիգրան Ասլանյանը, ով ունի մարզչական «B» կարգի արտոնագիր, կաշխատի որպես դարպասապահների մարզիչ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, երկու մասնագետներն էլ «Ալաշկերտի» հետ պայմանագրեր են ստորագրել` 1,5 տարի ժամկետով: Մինչ այդ փոխադարձ համաձայնությամբ Հայաստանի գործող չեմպիոնի հետ պայմանագիրը խզել էր մարզիչ Արմեն Ադամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում